Մաքսիմ Վլասովի մարզիչը հայտարարել է, որ Խորեն Գևորը շատ ուժեղ և անհարմար բռնցքամարտիկ է![]() 29 հոկտեմբերի 2012 - 10:44 AMT PanARMENIAN.Net - Ռուս բռնցքամարտիկ Մաքսիմ Վլասովի մարզիչ Վիկտոր Պետրոչենկոն ասել է, որ հայ բռնցքամարտիկ Խորեն Գևորը, անկասկած, շատ ուժեղ և փորձառու մարզիկ է: «Սակայն չեմ կարծում, որ Մաքսիմի կարիերայում չի եղել նման կարգի մրցակից: ԱՄՆ-ում նա կռվել է շատ ուժեղ և կոշտ բռնցքամարտիկների հետ»,- ասել է Պետրոչենկոն: Նոյեմբերի 5-ին Տրոիցկում Գևորը երկրորդ միջին քաշային կարգում կմենամարտի Վլասովի դեմ WBC Baltic տիտղոսի համար: «Գևորը շատ ուժեղ և անհարմար մարզիկ է, ով բռնցքամարտում է ձախով, ինչը պրոֆեսիոնալ բռնցքամարտի համար հազվադեպ է: Մենք գիտենք, թե ինչ կարելի է սպասել Գևորից և պատշաճ կերպով կառուցում ենք մեր նախապատրաստությունը»,- մարզչի խոսքերը հաղորդում է allboxing.ru-ն: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |