ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԵԱՀԿ ՄԽ ՖՐԱՆՍԻԱՑԻ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀԻՆ22 ապրիլի 2005 - 12:55 AMT PanARMENIAN.Net - Այսօր Փարիզում կայացել է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեի հանդիպումը, տեղեկացնում է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը: Հանդիպման ընթացքում քննարկվել են ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի ներկա փուլին առնչվող հարցեր: Բացի այդ Ռոբերտ Քոչարյանը հանդիպել է Ֆրանսիայի արդյունաբերության նախարարի, «Կրեդի ագրիկոլ» բանկի նախագահի եւ «Ալկա-տել» ընկերության ղեկավարի հետ: Այդ հանդիպումների ընթացքում քննարկվել են հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցության ծրագրերին եւ, մասնավորապես, Հայաստանում վերոհիշյալ ընկերությունների գործունեության ակտիվացմանը վերաբերող հարցեր: Զրուցակիցները անդրադարձել են նաեւ զբոսաշրջության ոլորտում համագործակցության հեռանկարներին, ինչի վերաբերյալ ֆրանսիացի փորձագետները պատրաստ են կոնկրետ առաջարկներ ներկայացնել:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |