ՀՀԿ նախըտրական համագումարի օրը հայտնի է.այն կկայանա դեկտեմբերի 15-ին![]() 29 հոկտեմբերի 2012 - 10:46 AMT PanARMENIAN.Net - ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ ՀՀԿ-ն որոշել է կուսակցության նախըտրական համագումարի օրը. «ՀՀԿ-ն իր նախընտրական համագումարի օրը որոշել է՝ դեկտեմբերի 15: Գիտի, թե ով է լինելու իր թեկնածուն՝ Սերժ Սարգսյանը: Մինչ համագումարը քաղաքական քննարկումների գլխավոր թեման ՀՀԿ-ի համար, իմ կարծիքով, պետք է լինի հետևյալ հարցադրումը. ինչպես գնալ ընտրությունների: Նախընտրական ռազմավարության տեսանկյունից կա երկու տարբերակ: Առաջինը՝ ընտրությունների գնալ կուռ, հնարավորինս միատարր թիմով, հաղթելու համար հավելայլ ջանքեր գործադրել, որոշ դժվարություններ հաղթահարել, բայց ավելի հեշտ աշխատել հետագայում՝ չստանձնելով քաղաքական պարտավորություններ այլոց հանդեպ: Եվ երկրորդ տարբերակը՝ ձևավորել ավելի լայն քաղաքական ճակատ, հաղթել մի քիչ ավելի հեշտ, սակայն հետո աշխատել ավելի դժվար, որովհետև ստիպված ես լինելու դաշնակիցների քաղաքական շահեր հաշվի առնել: Երկու տարբերակների մեջ էլ հանգուցային, վճռորոշ էտապը հաղթելն է»: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |