Ազատագրված Կովսականը (նախկին Զանգելանը) 19 տարեկան է![]() 29 հոկտեմբերի 2012 - 12:05 AMT PanARMENIAN.Net - 1993թ. հոկտեմբերի 29-ին Արցախի ինքնապաշտպանության ուժերը ազատագրեցին Կովսականը (նախկին Զանգելանը): Այդ հրադադարն Ադրբեջանը օգտագործում էր իր զինված ուժերը հզորացնելու համար, մասնավորապես սեպտեմբեր-հոկտեմբերին Ուկրաինայում ձեռք բերվեց Տ-55 50 տանկ: Զինամթերքի հսկայական քանակ էր ստացվել Թուրքիայից: Ադրբեջանական բանակին զինվորագրվեցին մոտ 1500 աֆղան մոջահեդներ (նրանց ընդհանուր քանակը հասավ մոտ 2000), մոտ 1000 վարձկաններ (վարձկանների ընդհանուր թիվը հասավ 2000) և բազում թուրք սպաներ: Արդյունքում աշնանն Արցախի շուրջ Ադրբեջանն արդեն կենտրոնացրել էր 70 000 մարտիկների (ներառյալ 2000 մոջահեդների ու վարձկանների), 240 տանկ, 650 ԲՏՌ և ԲՄՊ, 520 հրետանային համակարգ, 50 ինքնաթիռ և 30 ուղղաթիռ: Այդ ամենի դեմ կանգնած էր ԼՂՀ պաշտպանության բանակը, որի կազմում 20 000 մարտիկ կար (մոտ 7000 Հայաստանից ու Սփյուռքից), այն հագեցած էր 150 տանկով, 220 մարտական զրահամեքենայով, 50 հրետանային համակարգերով և 10 ուղղթիռներով, որի մեծ մասն ավար էր: Վստահ լինելով իր առավելության վրա՝ ադրբեջանական բանակը հոկտեմբերի 3-ին վերսկսեց մարտական գործողությունները Հադրութի ուղղությամբ: Հոկտեմբերի 20-ին և հաջորդող օրերին ծանր մարտեր տեղի ունեցան հարավային ուղղությամբ, որի արդյունքում արդեն հոկտեմբերի 23-24-ին ԼՂՀ բանակը ոչ միայն ետ շպրտեց թշնամուն, այլ կարողացավ գրավել ռազմակավարական կարևորություն ունեցող Հորադիզը: Արդյունքում Կովսականը (Զանգելան), Սանասարը (Կուբաթլու) և Մեխակավանը (Ջաբրահիլ) կտրվեցին Ադրբեջանից: Հոկտեմբերի 27-ին ԼՂՀ ղեկավարությունը միակողմանի կարգով դադարեցրեց մարտական գործոսղությունները, քանի որ ադրբեջանցիները հարձակում սկսեցին Բոյուկ Բահմանլու գյուղի շրջանում: Նույն օրը ԼՂՀ պաշտպանության բանակն ազատագրեց Մինջիվան երկաթուղային կայարանը, իսկ հոկտեմբերի 29-ին մտավ Կովսական, ևս երկու օր անց, նոյեմբերի 1-ի առավոտյան քաղաքն արդեն ամբողջովին վերահսկվում էր: Իսկ ջախջախված Զանգելանի գունդը Արաքսով անցասվ Իրան: Ականատեսները պատմում են, որ գետով սկզբից անցան մոջահեդները, հետո ադրբեջանցի զինվորները և հետո միայն բախտի քմահաճույթին մնացած քաղաքացիական բնակչությունը, գրում է koreolan.org.-ը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |