Հայաստանում առաջին անգամ նշվում է Ոսկերչի մասնագիտական տոնը![]() 29 հոկտեմբերի 2012 - 13:31 AMT PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Երևանի «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում ներկա է գտնվել ոսկերչական իրերի ցուցահանդեսի բացման արարողությանը: Ցուցահանդեսում ներկայացված են ինչպես հայրենական, այնպես էլ ավելի քան 70 օտարերկրյա ընկերությունների և անհատների աշխատանքներ: Միջոցառմանը մասնակցում են նաև Համաշխարհային ոսկերիչների ասոցիացիայի նախագահ Գայետանո Կավալիերին և «Հայ ոսկերիչների համաշխարհային միության» (AJA) նախագահ Գագիկ Գևորգյանը: Ինչպես ասաց Գագիկ Գևորգյանը, այս տարի առաջին անգամ հոկտեմբերի 28-ին Հայաստանում նշվեց Հայ ոսկերչի ազգային օրը: «Հայաստանն աշխարհում առաջին երկիրն է, որ նշում է ոսկերչի օրը»,-ասաց նա: Հանրապետության ղեկավարը շրջել է արդեն ավանդական դարձած այս ցուցահանդեսի տաղավարներով, ծանոթացել ներկայացված ոսկերչական արտադրատեսականուն, զրուցել ցուցահանդեսի մասնակիցների հետ: Ոսկերչական արդյունաբերության զարգացման հեռանկարները քննարկելու նպատակով, հոկտեմբերի 30-ին Երևանում նախատեսված է նաև համաժողով, որտեղ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը կներկայացնի ՀՀ արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարության շրջանակներում մշակված՝ ոսկեգործության, ադամանդագործության և ժամագործության ոլորտների զարգացման ռազմավարությունների նախագծերը, ինչպես նաև «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում ոսկերչության ոլորտի զարգացման նպատակով ազատ տնտեսական գոտու ստեղծման հնարավորությունները: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |