Առաջիկա նախագահական ընտրություններում առաջադրվելու հարցում Ռուբեն Թովմասյանը վստահ չէ. ռեսուրսները բավարար չեն![]() 29 հոկտեմբերի 2012 - 13:33 AMT PanARMENIAN.Net - Ժողովրդի ունեցածը պետք է վերադարձնել ժողովրդին: Ահա թե ինչ է պատրաստվում անել Կոմունիստական կուսակցությունը, եթե գա իշխանության: ԿԿ առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ գործող համակարգը չի ծառայում ժողովրդին: Այն փտած է և ինքն իրեն չի արդարացնում: Ռուբեն Թովմասյանը նկատեց, որ ժողովրդի ունեցածը տվել են մասնավորին, իսկ այդ արատավոր երևույթը ապրելու իրավունք չունի: «Պետք է փոխել համակարգը, և դրա հիմնական դերակատարը կլինեն կոմունիստները»,- ընդգծեց Կոմկուսի առաջին քարտուղարը: Առաջիկա նախագահական ընտրություններում առաջադրվելու հարցում Ռուբեն Թովմասյանը վստահ չէ. ռեսուրսները բավարար չեն: Այնուամենայնիվ, նա նկատեց. «Կոմկուսը անձերի կուսակցություն չէ: Այնտեղ կան շատ արժանավոր մարդիկ, որ կարող են առաջադրվել: Որոշումը կլինի պլենումի նոյեմբերի նիստին»: Ըստ Ռուբեն Թովմասյանի՝ արդարությունը միայն բռունցքով է հնարավոր վերականգնել, այլ ճանապարհ չկա: Այս ընտրություններից նա մեծ ակնկալիքներ չունի և կարծում է, որ դրանք լինելու են խորհրդարանականի նման: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |