Քաղաքագետ. Ոչինչ պետք չէ ակնկալել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումներից, քանի դեռ Արցախը բանակցային կողմ չէ![]() 29 հոկտեմբերի 2012 - 14:29 AMT PanARMENIAN.Net - Կարևոր չէ, թե ինչ է ասվել Նալբանդյան- Մամեդյարով հանդիպման ժամանակ, կարևոր է, որ այդ հանդիպումը կայացավ, քանի որ նրանք հանդիպեցին Ադրբեջանի անպատասխանատու կեցվածքից հետո: Այսօր այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը: «Սա փորձություն էր ԵԱՀԿ Մինսկի խմբի և միջազգային հանրության համար»,-ասաց նա: «Ոչինչ չպետք է ակնկալել՝ անկախ նրանից, թե որտեղ կհանդիպեն: Սու՞րճ կխմեն, թե՞ թեյ»,-հավելեց քաղաքագետը: Նա նաև նշեց, որ Հայաստանը ճիշտ արեց, որ դուրս չեկավ բանակցային գործընթացից: Ըստ փորձագետի՝ սաֆարովյան դեպքերից հետո պարզ դարձավ, որ բանակցային մյուս կողմը բնավ էլ խաղաղության չի ձգտում: Քաղաքագետի ակնկալիքները արտգործնախարարների հանդիպումներից մեծ չեն, քանի դեռ Արցախը բանակցային կողմ չէ: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |