Արմեն Աղայանը՝ Լյուդմիլա Սարգսյանի հայտարարության մասին. Կոնգրեսը կախվել է փրփուրներից![]() 29 հոկտեմբերի 2012 - 17:40 AMT PanARMENIAN.Net - Հայ ազգային կոնգրեսը կախվում է փրփուրներից և փրկվելու անհասկանալի, անհեթեթ քայլեր է անում: Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցին ասաց քաղաքագետ Արմեն Աղայանը`մեկնաբանելով ՀԱԿ խմբակցության պատամավոր Լյուդմիլա Սարգսյանի այն հայտարարությունը, թե Կոնգրեսը այն ուժը չէ, որ մտնի որևէ ուժի թևի տակ կամ դառնա կցորդ: Լյուդմիլա Սարգսյանը նաև ասել էր, որ պետք չի ՀԱԿ-ին ժամանակից շուտ թերահավատորեն վերաբերվել և ՀԱԿ-ը դեռ ցույց կտա իր ուժը: Ըստ Արմեն Աղայանի՝ ՀԱԿ-ը պետք է մարեր և մարեց այն բանից հետո, երբ 2008թ-ին Տեր-Պետրոսյանը իշխանությունը վերցնելու վճռական քայլ չարեց, որովհետև չէր ուզում անել: «Ուղղակի մարդիկ կան, որոնց թվում է, թե Կոնգրեսը կարող է ինչ-որ արդյունքներ արձանագրել: Դե ամեն մեկը իր պահին կհասկանա, որ այն այլևս չկա»,- ասաց քաղաքագետը: ՀԱԿ-ի այն հայտարարությունները, թե պատրաստ են համագործակցել անգամ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հետ, Արմեն Աղայանը համարում է շատ թույլ գործիչների անհեթեթ քայլ: «Դա նրանց որևէ օգուտ չի տալու: Հասկանալի է, որ իրենք փորձում են ինչ-որ կերպ համագործակցության եզրեր գտնել «Բարգավաճի» հետ: Ուզում են չնկատել, որ «Բարգավաճի» հետևում Ռոբերտ Քոչարյանն է կանգնած, ում իրենք այդքան ժամանակ համարում էին իրենց բոլոր դժբախտությունների գլխավոր մեղավորը»,- ընդգծեց քաղաքագետը: Նրա խոսքով՝ սա հենց ճգնաժամի դրսևորումն է. «Երբ որ արդեն իրենցից որևէ բան չեն ներկայացնում և գոյություն չունենալով՝ չեղած վարկանիշը փորձում են ստվերային գործարքով «ծախել» ինչ-որ մեկին՝դրա դիմաց ինչ ակնկալելով՝ պարզ չէ»: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |