Թուրքիայի ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարների դեմ

Թուրքիայի ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարների դեմ

PanARMENIAN.Net - Անկարայի ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարների դեմ: Ուլուս հրապարակում հավաքվել են մի քանի հազար հոգի, ովքեր իրենց ակցիան նվիրել են Թուրքական Հանրապետության 89-ամյա տարեդարձի տոնակատարությանը, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

Ցուցարաները վանկարկել են հանրապետության հիմնադիր Քեմալ Աթաթուրքին գովանաբող կարգախոսներ: Տեղի իշխանություններն արգելել են մայրաքաղաքում ակցիաների անցկացումը: Չնայած արգելքին, Անկարա են ժամանել մի քանի հազար հոգի: Նրանք մտադրվել են գնալ Աթաթուրքի դամբարան: Ոստիկանությունը ստիպված է եղել կիրառել արցունքաբեր գազ այն բանից հետո, երբ բազմությունը փորձել է ճեղքել շրջափակումը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---