Բաքվում ցանկանում են ինչ-որ «փոփոխություններ» ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության մեջ![]() 29 հոկտեմբերի 2012 - 22:01 AMT PanARMENIAN.Net - «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները տարբեր նախագծեր են իրագործում կապված հակամարտության կարգավորման հետ, հանդիպումներ են կազմակերպում, փորձում մեձեցնել կողմերի դիրքորոշումները: Ես ընդհանուր առմամբ բարձր եմ գնահատում դա»,- հաղորդել է «Ենի Ադրբեջան» կուսակցության գործադիր քարտուղար, նախագահի տեղակալ Ալի Ահմեդովը: Մեկնաբանելով Ադրբեջանի և Հայաստանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումը, որը կայացել է հոկտեմբերի 27-ին Փարիզում, Ահմեդովը նշել է, որ «անհնար է հասնել դիրքորոշումների մերձեցման և կարգավորել հակամարտությունն առանց նման քայլերի: Սակայն դա հարցի միայն մի կողմն է: Արդեն ավելի քան 20 տարի այդ հակամարտությունը ոչ մի կերպ չի լուծվում»: «Անկասկած, հակամարտությունը բարդ է և ունի խոր արմատներ: Բայց եթե կառույցը չի կարողանում 20 տարվա ընթացքում կատարել պարտականությունները և ցանկալի արդյունքները ձեռք չեն բերվում, ապա անհրաժեշտ եմ համարում գնալ լուրջ փոփոխությունների: Եթե 20 տարվա ընթացքում ոչ մի առաջընթաց չի գրանցվել, ապա ինչպես մենք կարող ենք հավատալ նրան, որ դրանից հետո նույն ձևաչափի բանակցություններում ձեռք կբերվեն լուրջ արդյունքներ: Նման մտքեր արտահայտելու համար պետք է ունենալ մեծ լավատեսություն: Բոլոր պահերը նշում են, որ այդ լավատեսությունը չկա», հաղորդում է ԱՊԱ-ն: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |