ՌՅԱԶԱՆՈՒՄ ԿՍՏԵՂԾՎԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԿԵՆՏՐՈՆ

PanARMENIAN.Net - Ռյազանի Ս.Եսենինի անվան պետական մանկավարժական համալսարանի բազայի վրա կստեղծվի Հայկական մշակույթի կենտրոն: Այդ մասին հայտարարվել է ՌԴ-ում Հայաստանի դեսպանատան խորհրդական Վլադիմիր Գյուրջինյանի եւ ՌԴ-ում Հայաստանի դեսպանատան տնտեսական բաժնի վարիչ Ռոբերտ Անանյանի ՌՊՄԻ-ի դասախոսների եւ ուսանողների հետ հանդիպման ժամանակ: Հանդիպումը տեղի է ունեցել Ռյազանի մարզ այցելության շրջանակներում: Ինչպես պատմել է «Արագատու» թերթի խմբագիր Ալբերտ Պողոսյանը, կենտրոնի կազմակերպիչներն են Երեւանի Վ.Բրյուսովի անվան լեզվաբանական պետական համալսարանը եւ Ռյազանի Ս.Եսենինի անվան պետական մանկավարժական համալսարանը: Կենտրոնի ստեղծման հիմնական նպատակն է` մշակութային կապերի վերականգնումը Ռյազանի շրջանի եւ Հայաստանի միջեւ: Ա.Պողոսյանի խոսքերով, կենտրոնի ստեղծման գաղափարը ստացել է ՌԴ մշակույթի եւ զանգվածային հաղորդակցությունների նախարարության եւ Հայաստանի կառավարության աջակցությունը: Ներկայումս նախապատրաստվում են Հայկական մշակույթի կենտրոնի բացման համար անհրաժեշտ պաշտոնական փաստաթղթերը, հաղորդում է Regions.ru-ն:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---