Չինաստանում փորձարկել են 5-րդ սերնդի նոր կործանիչ

Չինաստանում փորձարկել են 5-րդ սերնդի նոր կործանիչ

PanARMENIAN.Net - Չինաստանում կայացել «Ցզյան-31» հինգերորդ սերնդի կործանիչի փորձնական թռիչքը: Այդ մասին այսօր հաղորդել են չինական ԶԼՄ-ները: Նրանց տվյալներով, ՉԺՀ-ն ԱՄՆ-ից հետո դարձել է երկրորդ երկիրը, որը միաժամանակ մշակում է հինգերորդ սերնդի կործանիչների երկու մոդելներ:

Չինական մեկ այլ նորագույն «Ցզզյան-20»-ի նման «Ցզյան-31»-ը կկիրառի «ստելս» տեխնլոգիան, որն այն քիչ նկատելի կդարձնի հակառակորդի ռադիոլոկացիոն կայանի համար: «Ցզյան-31»-ի թռիչքը կայացել է հոկտեմբերի 30-ին և նախատեսել մեքենայի ստուգում բարձր արագություններում մանևրելու ժամանակ:

Մասնագետների կարծիքով, ինքնաթիռը դասվում է միջին կործանիչների շարքին և իր քաշային բնութագրերով գտնվում է ամերիկյան «Ֆ-15» և ռուսական «ՄԻԳ-29»-ի միջև:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---