Մոսկվայում բարեգործական ֆուտբոլային հանդիպում կկայանա ի նպաստ արցախցի կարիքավոր ընտանիքի![]() 1 նոյեմբերի 2012 - 12:51 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 3-ին Մոսկվայի «Նոր լիգա» համալիրում տեղի կունենա բարեգործական ֆուտբոլային հանդիպում, որի կազմակերպիչներն են Մոսկվայի Հայ երիտասարդության ասոցիացիան և A.F.G. United-ը: Այդ օրը կհանդիպեն հայկական երիտասարդական կազմակերպության ու Հայաստանի հավաքականի երկրպագուների պաշտոնական խմբի թիմերը: Կտեղադրվեն հանգանակության համար նախատեսված արկղեր: Բոլոր հանգանակված միջոցները կհատկացվեն արցախցի կարիքավոր ընտանիքին: Զաքարյանների ընտանիքին նյութական օգնություն է հարկավոր թոքախտից բուժվելու համար: Բուժման արժեքը մեկ օրվա համար կազմում է 8500 ռուբլի, ամբողջական բուժման համար հարկավոր է հավաքել 1 530 000 ռուբլի: Այս միջոցառումը օժանդակության ու աջակցության այլ միջոցառումների շարքից է, PanARMENIAN.Net ին են հայտնել Մոսկվայի Հայ երիտասարդության ասոցիացիայի մամլո ծառայությունից: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |