Միջին աշխատավարձը կրթության ոլորտում 2012թ. հունվար-օգոստոսին կազմել է 80 884 դրամ՝ ավելանալով 3,1 տոկոսով![]() 1 նոյեմբերի 2012 - 12:34 AMT PanARMENIAN.Net - Վարչապետի հանձնարարության համաձայն Հայաստանի կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը տվյալներ ներկայացրեց կրթության ոլորտի վերաբերյալ, այդ թվում հարկային պարտավորությունների կատարման մասով: Ըստ նախարարի, այսօր Հայաստանում գործում է 2 343 ուսումնական հաստատություն, որից 1 514 պետական, 1486 ունի լիցենզիա, սակայն դպրոցներում լիցենզավորման գործընթացը շարունակվում է: Կրթության բաժնեմասը ՀՆԱ-ում 2012թ. առաջին կիսամյակի տվայլներով կազմել է մոտ 32 մլրդ դրամ՝ ապահովելով 7,8 տոկոս աճ: Ոլորտի աշխատակիցների միջին քանակը 2012 հունվար-օգոստոսին կազմել է 91 000 մարդ՝ 2011թ. նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 1453 կամ 1,6 տոկոսով: Ինչպես ասել է նախարարը, միջին աշխատավարձը կրթության ոլորտում 2012թ. հունվար-օգոստոսին կազմել է 80 884 դրամ՝ ավելանալով 3,1 տոկոսով 2011թ. նույն հատվածի համեմատ: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |