Արմեն Պողոսյան.Նախագահական ընտրություններից հետո գազի գինը կբարձրանա![]() 1 նոյեմբերի 2012 - 12:30 AMT PanARMENIAN.Net - «Նախագահական ընտրություններից հետո գազի գինը կբարձրանա :Այսօր ասուլիսի ժամանակ նման տեսակետ հայտնեց «Հայաստանի սպառողների ասոցիացիա» ՀԿ նախագահ Արմեն Պողոսյանը: Նրա խոսքով՝ գազի գինը որոշվում է Կրեմլում: Եվրոպային այն տալիս են 330, Հայաստանին հատուկ գնով՝ 180 դոլարով, բայց այս վիճակը երկար չի կարող շարունակվել: Գազի թանկացումն իր հերթին կբերի նաև հացի և մյուս առաջին անհրաժեշտության ապրանքների թանկացմանը: Արմեն Պողոսյանի կարծիքով՝ այս անգամ էլ պատասխանատու կառույցները կօգտագործեն արդարանալու ՝ արդեն սովորական դարձացած հնարքը, հավատացնելով, որ թանկացումներն ընտանեկան բյուջի փոքր տոկոսնեն կազմում: Հայաստանի սպառողների ասոցիացիա» ՀԿ նախագահի խոսքով՝ իրականում ընդհանուր վիճակը սարսափելի է.«Մարդը չի ծնվել միայն կոշիկ կամ պոմիդոր սպառելու համար »: Կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը անդրադարձավ «ՀայՌուսգազարդում» պետության ունեցած 20 տոկոս բաժնեմասին.«Մենք երբեք չիմացանք պետությունն իր բաժնեմասով թանկացմանը կողմ, թե դեմ է քվեարկել»,-ասաց Հարություն Մեսրոբյանը: «ՀայՌուսգազարդի» ներդրումներից հետո Հայաստանի բաժնեմասը նվազեց (մինչ այդ այն 45 տոկոս էր), հետևաբար, նվազեց նաև ազդեցությունը, իսկ նախագահի՝ 2008 թվականի միջոցներ հայթայթելու և բաժնեմասը մեծածնելու մասին որոշումը չիրագործվեց: Վիճակը մեղմացնելու համար բանախոսներն առաջարկեցին նորից անդրադառնալ այդ որոշմանը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |