«Արմավիր» քրեակատարողական հիմնարկը նոր մասնաշենք կունենա![]() 1 նոյեմբերի 2012 - 14:29 AMT PanARMENIAN.Net - ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի 400 ազատազրկվածների համար նախատեսվող մասնաշենքի շինարարությունը 2013 թ. ավարտելու նպատակով գործադիրը նախարարությանը հատկացրել է 500 մլն դրամ։ Ինչպես հայտնեց արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, մասնաշենքի շահագործմամբ մասնակիորեն կլուծվի քրեակատարողական հիմնարկների գերբեռնվածության հարցը։ Բացի այդ, ինչպես նշել է ՀՀ վարչապետը, որոշման իրականացումը թույլ կտա խուսափել ավելորդ ծախսից։ Ամբողջ շինարարության ավարտից հետո ԱՄՆ գործընկերները խոստացել են տեխնիկական աջակցություն ցուցաբերել, համապատասխան սարքավորումներ ձեռք բերել։ 400 տեղանոց մասնաշենքը շահագործման կհանձնվի եկող տարվա երկրորդ կեսին։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |