ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ԽՈՍՆԱԿԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՀՀ-ՈՒՄ ՎՐԱՍՏԱՆԻ ԴԵՍՊԱՆԻ ՀԵՏ26 ապրիլի 2005 - 11:10 AMT PanARMENIAN.Net - Այսօր Հայաստանի խորհրդարանի խոսնակ Արթուր Բաղդասարյանը հանդիպել է Հայաստանում Վրաստանի նորանշանակ դեսպան Ռեւազ Գաչեչիլաձեին, տեղեկացնում է ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունը: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Արթուր Բաղդասարյանի Վրաստան կատարելիք այցի մանրամասները: Բացի այդ, կողմերը քննարկել են երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր, կարեւորել են միջխորհրդարանական համագործակցության զարգացումը, այս համատեքստում առանձնացնելով հայ-վրացական միջխորհրդարանական հանձնաժողովի գործունեությունը: Նշվել է նաեւ տնտեսության, գիտակրթական եւ մշակութային ոլորտներում համագործակցության զարգացման եւ համատեղ ծրագրերի իրականացման կարեւորությունը![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |