Հերձումը ցույց տվեց, որ Թուրքիայի նախկին նախագահ Օզալին թունավորել են![]() 2 նոյեմբերի 2012 - 12:42 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի նախկին նախագահ Թուրգուտ Օզալի մասունքներից վերցված հյուսվածքների նմուշներում հայտնաբերվել են թունավորման ախտանիշներ, գրում է Bügün թերթը՝ Դատական փորձաքննության ինստիտուտում աղբյուրի վրա հղումով: Ըստ թերթի, անալիզի վերցված նմուշներում հայտնաբերվել է ուժեղ թույնի՝ ստրիխնինի, որոշ քանակ, որն էլ մահվան պատճառ է դարձել: Թուրքիայի դատախազությունը սեպտեմբերի կեսին անհրաժեշտ միջոցներ ձեռնարկեց Օզալի մարմնի արտաշիրիմման համար, չնայած նրան, որ ընտանիքը դեմ էր դրան, հայտնում է «Թրենդ» գործակալությունը: Տարօրինակ հանգամանքներում 1993թ. վախճանված նախագահի մահվան պատճառների հետազոտումը կրկին վերսկսվեց նրա թունավորման մասին ասեկոսեների կապակցությամբ: Նրա մահվան պաշտոնական վարկածը մինչ օրս համարվում էր սրտամկանի անբավարարությունը: Սակայն հանգուցյալի այրին պնդում էր, որ նրա ամուսնուն թունավորել են: Օզալի թիմակիցները այդ վարկածը մերժում էին: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |