Թուրքիայի վարչապետը մի շարք պահանջներ է առաջադրել Գերմանիայի կանցլերին![]() 2 նոյեմբերի 2012 - 20:13 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ: Հանդիպման ժամանակ նրանք քննարկել են ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության հարցը: «Եթե Թուրքիային չընդունեն ԵՄ մինչև 2023-ը, ապա Եվրամիությունը կկորցնի մեզ»,- սպառնացել է Էրդողանը: 2023-ին Թուրքական Հանրապետությունը նշելու է 100-ամյակը: Ինչպես հայտնի է, գերմանական կառավարությունը պնդում է Թուրքիայի համար արտոնյալ գործընկերության վրա, որը նման ձևակերպման հետ համաձայն չէ: Իր հերթին Անգելա Մերկելը հայտարարել է, որ բանակցություններն արդեն ընթանում են և շարունակվելու են այնքան, քանի դեռ անհրաժեշտ է: Թուրքիայի վարչապետը պնդել է, որ անհրաժեշտ է փոխել Գերմանիայի ազգային օրենսդրությունը, որպեսզի գերմանացի թուրքերը կարողանան ստանան երկքաղաքացիություն և պատմական հայրենիքում քվեարկելու իրավունք: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |