«Ժողովուրդ». Նիցցայի հայկական ավազակախմբին արդարացրել են![]() 3 նոյեմբերի 2012 - 10:06 AMT PanARMENIAN.Net - «Ժողովուրդ» օրաթերթը գրում է, որ վերջերս ֆրանսիական մամուլը հրապարակեց, որ Նիցցա քաղաքում հայկական ավազակախումբ է հայտնաբերվել, որի 20 անդամները մեղադրվում են կեղծ դրամի շրջանառության, ապօրինի գումարների օրինականացման և կավատության մեջ: Հոկտեմբերի 22-ից Նիցցա քաղաքում մեկնարկած հայկական ավազակախմբի գործն անակնկալ ավարտ է ունեցել՝ արդարացման ելքով: Թերթին հայտնի դարձավ, որ Միհրդատ Ասատրյանը (ապարանցի Միրոն), որը մեղադրվում էր կեղծ դրամի շրջանառության, ապօրինի գումարների օրինականացման և կավատության մեջ, արդարացվել է: Ըմբշամարտի նախկին չեմպիոն Ասատրյանը, ըստ ֆրանսիական մամուլի, համարվում էր մաֆիական այդ շրջանակում հայերի և չեչենների միջև «համերաշխության դատավոր»: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |