Տիրան Լոքմագյոզյան. Թուրքիան կարողանա, այսօր էլ կմտնի Սիրիա![]() 3 նոյեմբերի 2012 - 11:54 AMT PanARMENIAN.Net - Եթե Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարողանա, հենց այսօր էլ կմտնի Սիրիա: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Ակոս» թերթի նախկին աշխատակից, Հրանտ Դինքի ընկեր Տիրան Լոքմագյոզյանը: Նրա խոսքով, թուրքերի մեծ մասը չի ցանկանում, որ Թուրքիան մտնի Սիրիա, իսկ պետությունը մտածում է իր շահերի մասին: Ըստ Լոքմագյոզյանի, նույնը Իրաքի հարցում էր, քանի որ ԱՄՆ-ն ցանկանում էր, որ Թուրքիան էլ մտնի Իրաք: Սակայն Թուրքիան շատ ավելի մեծ հավակնություններ ուներ, և դա Ամերիկային ձեռնտու չէր: Լոքմագյոզյանը գտնում է, որ Թուրքիան հավակնում է դառնալ տարածաշրջանի ղեկավար և իր շահերը թելադրել, մեծ գործունեություն ծավալել: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |