ԱՄՆ-ն կոչ է արել Հայաստանին ու Ադրբեջանին գտնել Արցախի օդանավակայանի շահագործման «դիվանագիտական լուծում»

ԱՄՆ-ն կոչ է արել Հայաստանին ու Ադրբեջանին գտնել Արցախի օդանավակայանի շահագործման «դիվանագիտական լուծում»

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն հորդորում է Հայաստանին ու Ադրբեջանին գտնել Արցախի օդանավակայանի շահագործման հետ կապված հարցերի դիվանագիտական լուծումներ, համաձայն միջազգային համաձայնագրերի, միջազգային իրավունքի և Հայաստանում ու Ադրբեջանում քաղաքացիական ավիափոխադրումների պրակտիկայով պայմանավորված, հայտարարել է Վաշինգտոնում կայացած ճեպազրույցում ԱՄՆ պետդեպարտամենտի մամլո քարտուղար Վիկտորիա Նուլանդը:

Նա նաև նշել է, որ ԵԱՀԿ ՄԽ-ն հայտարարությամբ է հանդես եկել այդ հարցի վերաբերյալ:

«Առաջին հայտարարությունն արվել է 2011թ. ապրիլին, մյուսը՝ 2012թ. հուլիսին, որտեղ ներկայացված է ԱՄՆ, Ֆրանսիայի ու Ռուսաստանի կարծիքը և կոչ է արվում դիվանագիտորեն կարգավորել այս հարցը»,-ասել է Նուլանդը:

«Այդ հայտարարություններում ասվում էր նաև, որ Ստեփանակերտի օդանավակայանի գործունեությունը չպտեք է օգտագործվի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի փոփոխմանն ուղղված նկրտումներին աջակցելու համար»,-ասել է նա:

Ստեփանակերտի օդանավակայանը պաշտոնապես շահագործման հանձնվեց հոկտեմբեր 1-ին: Ըստ սեպտեմբերի 28-ին ստացած հավաստագրի, այն լիովին համապատասխանում է միջազգային պահանջներին և անվտանգության չափանիշներին և իրավունք ունի ընդունել և ուղարկել օդանավեր:

Առաջին չվերթի հստակ ժամկետը դեռ չի նշվում որոշ ներքին տեխնիկական և կազմակերպական հարցերի պատճառով:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---