Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբի ղեկավար է ընտրվել ԱԺ նախագահը![]() 3 նոյեմբերի 2012 - 13:06 AMT PanARMENIAN.Net - 2013-ին կայանալիք նախագահական ընտրություններում նախագահի ՀՀԿ թեկնածու Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբը կղեկավարի ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: Այս մասին երեկ երեկոյան ՀՀԿ Գործադիր մարմնի նիստից հետո հայտարարել է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: ՀՀԿ-ի գործադիր մարմնի նիստը վարել է ՀՀԿ կուսակցության և ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Նախագահն առաջարկել է, որ իր նախընտրական շտաբը ղեկավարի Հովիկ Աբրահամյանը: Գործադիր մարմինը համաձայնել է: ԱԺ նախագահը ՀՀԿ շտաբի ղեկավար է ընտրվել կուսակցության ԳՄ միաձայն որոշմամբ: Ինչպես փոխանցել է Էդուարդ Շարմազանովը՝ նիստի ընթացքում քննարկվել են նաև ներկուսակցական՝ պատվիրակությունների ընտրության և կազմակերպչական հարցեր: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |