ԵԽԽՎ-ՈՒՄ ՍՏԵՂԾՎԵԼ Է ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ԳԾՈՎ ԿՈՄԻՏԵ28 ապրիլի 2005 - 07:41 AMT PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ ԵԽԽՎ զեկուցող Դեւիդ Աթկինսոնի պատրաստած զեկույցի հիման վրա, ըստ ընթացիկ տարվա հունվարին ԵԽԽՎ-ում ընդունված բանաձեւի, ապրիլի 25-ին վեհաժողովի բյուրոն ստեղծել է Լեռնային Ղարաբաղի գծով ժամանակավոր կոմիտե: Ըստ բանաձեւի 5 կետի, ԵԽԽՎ-ն կոչ է անում ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկրներին ակտիվացնել ջանքերը ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ, եւ այդ կապակցությամբ կոչ է անում այդ երկրների կառավարություններին տեղեկացնել վեհաժողովին տարվա ընթացքում կատարված աշխատանքի մասին: Միաժամանակ, վեհաժողովը խնդրել է բյուրոյին ստեղծել ժամանակավոր կոմիտե, կազմված ԵԽԽՎ անդամ-պետությունների պատվիրակությունների ղեկավարներից: Այդ կոմիտեի նախագահ է ընտրվել բրիտանացի պատգամավոր, ԵԽԽՎ նախկին նախագահ լորդ Ռասսել Ջոնսթոնը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |