Քաղաքագետ. Հովիկ Աբրահամյանը շտաբ ղեկավարելու փորձ ունի

Քաղաքագետ. Հովիկ Աբրահամյանը շտաբ ղեկավարելու փորձ ունի

PanARMENIAN.Net - Հովիկ Աբրահամյանը կկարողանա ղեկավարել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբը, դրա համար նա փորձ ունի: Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը և հավելեց, որ ոչ մի տարօրինակ բան չի տեսնում Հովիկ Աբրահամյանի կողմից Սերժ Սարգսյանի շտաբը ղեկավարելու մեջ: «Այլ հարց է, թե կկարողանա՞ն իշխանությունները արդար ընտրություններ անցկացնել»,-նշեց քաղաքագետն ու հավելեց, որ «Հովիկ Աբրահամյանն ուղղակի մի էլեմենտ է»: «Ոչ այնքան Հովիկ Աբրահամյանի խնդիրն է, որքան իշխանության»,- ընդգծեց Երվանդ Բոզոհանը:

Հիշեցնենք, որ երեկ երեկոյան տեղի է ունեցել ՀՀԿ-ի գործադիր մարմնի նիստը, որը վարել է ՀՀԿ կուսակցության և ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Նախագահն առաջարկել է, որ իր նախընտրական շտաբը ղեկավարի Հովիկ Աբրահամյանը և գործադիր մարմինը համաձայնել է: ԱԺ նախագահը ՀՀԿ շտաբի ղեկավար է ընտրվել կուսակցության ԳՄ միաձայն որոշմամբ:

 Ուշագրավ
---