Ադրբեջանում ԱՄՆ դեսպանին թույլ չեն տվել այցելել Ջուղայի հին հայկական գերեզմանոց![]() 4 նոյեմբերի 2012 - 17:40 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մորնինգսթարը հանդես է եկել հայտարարությամբ տարաշրջանում մշակութային ժառանգության պաշտպանության հարցով: Հայտարարությունում նշվում է, որ Ադրբեջանում նշանակվելուց հետո Մորնինգսթարը սկսել է ծանոթանալ երկրի պատմության և մշակույթի հետ: Այցելել է Նախիջևան, Լյանկյարան, Շեքի, Օգուզ, Գուբու և Լախիջ: Այդ ուղևորությունները հնարավորություն են տվել ծանոթանալ երկրի բազմազան մշակութային ժառանգության հետ: «Տարածաշրջանը բարդ պատմություն ունի, և ղարաբաղյան հակամարտությունը դարձել է հազարավոր մարդկանց մահվան պատճառ, լրջորեն ազդել վայրերի վրա, որոնք ունեն կարևոր կրոնական և մշակութային ազդեցություն: Լինելով Նախիջևանում, ես պաշտոնատար անձանց հետ քննարկել եմ Ջուղայի հին հայկական գերեզմանոցի քանդվելու փաստը: Ափսոսում եմ, որ պաշտոնական անձինք անհնար են դարձրել իմ այցելությունն այդ վայր՝ պատճառաբանելով դա անվտանգության հարցերով»,- նշվում է նրա հայտարարությունում, հաղորդում է contact.az-ը: «Միևնույն ժամանակ, ինձ ոգեշնչում են ջանքերը, որոնք ձեռնարկվում են երկու երկրների կողմից միմյանց մշակութային ժառանգությունը պահպանելու համար: Օրինակ, ես Բաքվում այցելել եմ սուրբ Գրիգոր Լուսավորչի հայկական եկեղեցի: Ինձ պատմել են եկեղեցու պատմության, գրքերի, հայերեն լեզվով ձեռագրերի մասին: Պատմել են հայկական և ադրբեջանական գերեզմանոցների փոխադարձ պաշտպանության մասին հայկական և ադրբեջանական գյուղերի միջև պայմանավորվածության մասին: ԱՄՆ-ը աջակցում է Հայաստանին և Ադրբեջանին երկու երկրների պատմական արխիվները պահպանելու ձգտման մեջ: Օրինակ, գալիք շաբաթ ԱՄՆ-ում կգտնվեն Հայաստանի և Ադրբեջանի արխիավարիուսները, որոնք թրենինգներ կանցնեն նյութական-մշակութային ժառանգությունը պահպանելու վերաբերյալ: Նման ջանքերը գովելի են, մենք հետագայում ևս պատրաստ ենք սատարել նման ջանքերին»,- նշվում է Մորնինգսթարի հայտարարությունում: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |