Դավիթ Նալբանդյանը ATP վարկանիշում իջել է 78-րդ տեղը![]() 5 նոյեմբերի 2012 - 10:40 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 5-ին ATP-ն հրապարակել է աշխարհի ուժեղագույն թենիսիստների հերթական վարկանիշային ցուցակը: Արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը նահանջել է 1 հորիզոնականով: Նալբանդյանը 635 միավորով զբաղեցնում է 78-րդ տեղը: 11420 միավորով առաջին հորիզոնական է բարձրացել սերբ Նովակ Ջոկովիչը, շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը, ով ունի 9465 միավոր, իջել է 2-րդ տեղը: 7600 միավորով երրորդ տեղում է Էնդի Մարեյը (Անգլիա): Նալբանդյանն այժմ Արենտինայում մարզվում է և պատրաստվում Copa Peugeot մրցաշարին, որը տեղի է ունենալու դեկտեմբերի 6-9-ը Բուենոս Այրեսում: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |