Բատու Հասիկով. Գագո Դրագոն տարբերակներ չուներ, քանի որ ես զրկել էի նրան անհրաժեշտ տարածությունից

Բատու Հասիկով. Գագո Դրագոն տարբերակներ չուներ, քանի որ ես զրկել էի նրան անհրաժեշտ տարածությունից

PanARMENIAN.Net - Քիքբոքսինգի աշխարհի բացարձակ չեմպիոն Բատու Հասիկովը (Ռուսաստան) Գագո Դրագոյի (Գագիկ Հարությունյան) նկատմամբ տարած հաղթանակից հետո խոստովանել է, որ մի փոքր զարմացել է, որ ամեն ինչ այդքան հստակ է աշխատել:

«Մի մոռացեք, որ ես բռնցքամարտել եմ մեծագույն մարզիկներից մեկի հետ, ով հայտնի է ոտքերով վտանգավոր հարվածներով: Գագոն այլ տարբերակներ չուներ, որովհետև ես զրկել էի նրան անհրաժեշտ տարածությունից: Ինձ համար կարևոր չէր, թե ով է իմ առաջ»,- Հասիկովի խոսքերը հաղորդում է sportbox.ru-ն:

Հիշեցնենք, որ Հասիկովը նոկաուտի է ենթարկել հայ մարզիկին առաջին ռաունդում:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---