SKINS-ը 2 մլն դոլար է պահանջում Լենս Արմսթրոնգի անվան հետ կապված դոպինգային սկանդալի համար![]() 5 նոյեմբերի 2012 - 11:48 AMT PanARMENIAN.Net - Մարզահագուստ արտադրող ավստրալական SKINS ընկերությունը դատի է տվել հեծանվորդների միջազգային միությանը՝ պահանջելով 2 մլն դոլար վճարել որպես հատուցում այն վնասի, որ հասվեց ընկերության բարի համբավին հայտնի ամերիկացի հեծանվորդ Լենս Արմսթրոնգի հետ կապված դոպինգային սկանդալի պատճառով: Հոկտեմբերին UCI ցմահ որակազրկել է Արմսթրոնգին և չեղյալ հայտարարել 1998թ. ի վեր նրա բոլոր ելույթների արդյունքները: Նման կոշտ միջոցների պատճառ հանդիսացավ USADA զեկույցը, որը մեղավոր ճանաչեց Արմսթրոնգին դոպինգի օգտագործման ու կիրառման մեջ: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |