Միջազգային ոստիկանական ասոցիացիայի գագաթաժողովին Հունգարիայի պատվիրակությունը ներողություն է խնդրել հայ գործընկերներից![]() 5 նոյեմբերի 2012 - 12:00 AMT PanARMENIAN.Net - Իսրայելում կայացած Միջազգային ոստիկանական ասոցիացիայի 20-րդ գագաթաժողովից վերադարձաց Հայաստանի պատվիրակության անդամներն այսօր ասուլիսի ժամանակ ամփոփեցին գագաթաժողովի արդյունքները: Նախատեսված էր, որ այս գագաթաժողովին Հայաստանը կդառնա ՄՈԱ լիիրավ անդամ, նաև օրակարգում էր այդպիսի հարց ներառված, բայց ասոցիացիայի 74-ամյա ղեկավարը հրաժարականի դիմում է ներկայացրել և օրակարգն ամբողջությամբ փոխվել է: Առաջնահերթ է դարձել նոր նախագահի ընտրության հարցը: Հայաստըանի անդամակցության հարցը քննարկվել է վերջին օրը և մենք ստացել ենք ասոցիացիայի ասոցացված անդամի կարգավիճակ (նախկինում Հայաստանը ներկայացված էր որպես Ռուսաստանի մասնաճյուղ): «Լիիրավ անդամության հարցը կլուծվի 2013 թվականի սեպտեմբերին` Կոպենհագենում», -ասաց Միջազգային ոստիկանական ասոցիացիայի հայաստանյան մասնաճյուղի նախագահ, ոստիկանության գնդապետ Գրիշա Սարգսյանը : Գագաթաժողովին մասնակցում էր նաև Հունգարիայի պատվիրակությունը: Մեր պատվիրակության անդամ, Արաբկիր բժշկական կենտրոնի փոխտնօրեն էդմոն Սիմոնյանը ասաց.«Հունգարիայի պատվիրակությունը հենց առաջին օրը հրապարակայնորեն ներողություն խնդրեց հայ պատվիրակներից: Եվ ոչ միայն այդ օրը: Ամեն անգամ հանդիպելիս, նրանք ափսոսանքն արտահայտելու խոսք չէին գտնում»: Նշենք, որ Միջզգային ոստիականական ասոցիացիայում ներկայացված են նախկին և ներկա բարձրաստիճան ոստիկաններ, ովքեր լավ ծանոթ են իրավական նորմերին: Ասոցիացիան ստեղծվել է 1952 թվականին ՄԱԿ Սոցիալ-տնտեսական հանձնաժողովին կից: 2009 թվականից Հայաստանը ևս մասնակցում է ասոցիացիայի աշխատանքներին ՝Ռուսաստանի մասնաճյուղի կարգավիճակով: Կառույցի նպատակը համաշխարհային մասշտաբով ոստիկանության աշխատանքի կարևորության ընդգծումն ու վետերան ոստիկաններին աջակցելն է: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |