Հայաստանը կօգնի Իրաքին վերականգնել առողջապահության համակարգը![]() 5 նոյեմբերի 2012 - 15:50 AMT PanARMENIAN.Net - ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը նոյեմբերի 6-9-ը ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի գլխավորած պատվիրակության կազմում կմեկնի Իրաքի Հանրապետություն` մասնակցլու հայ-իրաքյան միջկառավարական հանձնաժողովի անդրանիկ նիստին։ Այս մասին PanARMENIAN.Net ը տեղեկանում է Առողջապահության նախարարությունից: Նախատեսվում է քննարկել երկու երկրների հիվանդանոցների միջև ուղղակի համագործակցության խթանման, Իրաքից ՀՀ բուժման նպատակով հիվանդների ուղեգրման կազմակերպման և Հայաստանում իրաքցի բժիշկների համար կրթական ծրագրերի կազմակերպման մասին, բժշկագիտության ոլորտում կազմակերպվող գիտաժողովներին, համաժողովներին, դասընթացներին երկու երկրների մասնագետների մասնակցության ապահովման, ինֆեկցիոն հիվանդությունների վերաբերյալ ամենամսյա տեղեկատվության փոխանակման հարցեր։ Հիշեցնենք, որ 2012թ. սեպտեմբերի 4-7-ին Իրաքի Հանրապետության կառավարության պատվիրակության կազմում Հայաստանի Հանրապետությունում էր Իրաքի առողջապահության նախարար Մաճիդ Համդ Ամին Ճամիլը։ Նա և Դերենիկ Դումանյանը Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության և Իրաքի Հանրապետության առողջապահության նախարարության միջև «Առողջապահության և բժշկագիտության բնագավառում համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագիր են ստորագրել։ Նախատեսվում է, որ Բաղդատում կհստակեցվեն այդ հուշագրով ամրագրված համագործակցության ուղղությունները։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |