ԹՈՒՐՔԻԱՆ ԱՐԴԵՆ ՄՈՏ Է ՀԱՅԵՐԻՑ ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆ ԽՆԴՐԵԼՈՒՆ 1915 ԹՎԱԿԱՆԻ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ28 ապրիլի 2005 - 14:47 AMT PanARMENIAN.Net - Լեհաստանի գործողություններից վիրավորվելու տակ սքողված է սկզբունքի հարցը, նշում է պրոֆեսոր, Անկարայի Մերձավոր Արեւելքի պոլիտեխնիկական համալսարանի քաղաքագետ Իխսան Դաղին, հաղորդում է «Gazeta Wyborcza»-ն: Թուրքիան գտնում է, որ 90-ամյա վաղեմության իրադարձությունները արդեն պետք է հետաքրքրեն միայն պատմաբաններին, այլ ոչ թե քաղաքական գործիչներին: Նրա խոսքերով, Հայաստանը համարում է, որ ցեղասպանությունը փաստ է, որն էլ պետք է որպես փաստ ընդունել, այլ ոչ թե բանավիճել այդ հարցի շուրջ: Դաղիի խոսքերով, թուրքերը պատրաստ են ճանաչել, որ հայերը ողբերգություն են վերապրել, որ եղել է բռնագաղթ եւ սպանություններ: «Մենք պատրաստ ենք երկխոսություն հաստատել Հայաստանի իշխանությունների հետ, սակայն ոչ սփյուռքի, որը վարում է կոշտ հակաթուրքական արշավ»,-նշում է նա: Պրոֆեսորը համոզված է, որ Թուրքիան կբացի իր սահմանները Հայաստանի հետ, եւ նույնիսկ արդեն մոտ այն բանին, որ ներողություն խնդրի հայերից 1915 թվականի իրադարձությունների համար, սակայն չի ճանաչի, որ դա ցեղասպանություն է: «Ցեղասպանության ճանաչումը լուրջ հարց է, որը ծանրանում է խղճի վրա»,-նշել է Դաղին: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |