ԹՈՒՐՔԻԱՆ ԴԺԳՈՀ Է ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՌԴ ՊԵՏԴՈՒՄԱՅԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ29 ապրիլի 2005 - 08:38 AMT PanARMENIAN.Net - Թուրքիան դժգոհություն է հայտնել 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության 90-րդ տարելիցի կապակցությամբ Ռուսաստանի Պետդումայի արած հայտարարության առթիվ, տեղեկացնում է «Արմենպրեսը»: Թուրքիայի ԱԳՆ-ն դատապարտել է ռուսաստանցի խորհրդարանականների հայտարարությունը եւ չհիմնավորված է համարել այդ «ողբերգական պատմական փաստը ճանաչելու» առաջարկը: Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարության մեջ նշվում է, որ «թուրքական կողմին անհասկանալի է Ռուսաստանի խորհրդարանի դիրքորոշումը, որը խեղաթյուրելով Առաջին համաշխարհային պատերազմի իրեն քաջ հայտնի իրադարձությունները, փորձում է դրանք որակել որպես ցեղասպանություն»: «Դումայի հայտարարությունը համահունչ չէ Թուրքիայի եւ Ռուսաստանի փոխհարաբերություններին եւ կարող է խոչընդոտել միջազգային հանրության այն ջանքերին, որոնք նպատակամղված են տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատմանը եւ բարիդրացիական կապերի զարգացմանը»,-նշվում է Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ:![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |