«Ժամանակ». Ծառուկյանն այժմ ուզում է նաև մաքսայինի պետի «յուղոտ» պաշտոնը![]() 6 նոյեմբերի 2012 - 09:42 AMT PanARMENIAN.Net - «Քաղաքական կուլիսներում շրջանառվող տեղեկություններով, Գագիկ Ծառուկյան-Սերժ Սարգսյան բանակցությունները շարունակվում են, իսկ օրերս կայացել է հերթական հանդիպումը»,- գրում է «Ժամանակ»- ը: Ըստ թերթի՝ սատարման դիմաց Ծառուկյանն այժմ ուզում է նաեւ մաքսայինի պետի «յուղոտ» պաշտոնը։ «Որոշ տեղեկություններով, Սարգսյանի ու Ծառուկյանի միջև նախնական պայմանավորվածություն կա, սակայն իշխանությունն ուզում է որքան հնարավոր է ձգել այս իրավիճակը՝ թույլ չտալով ընդդիմությանն անցնել կտրուկ գործողությունների։ Ըստ այդմ՝ իշխանության քայլը կախված է Լեւոն Տեր-Պետրոսյանից. եթե վերջինս հայտարարի իր առաջադրման մասին, նրան չեզոքացնելու համար կառաջադրվի նաեւ ընդդիմադիր դրսևորումներ որդեգրած Գ. Ծառուկյանը՝ փախցնելով ընդդիմադիր ձայները։ Եթե Տեր-Պետրոսյանն առաջադրի այլ թեկնածուի, Ծառուկյանը կսատարի Ս. Սարգսյանին։ Ի դեպ, երեկ իր կոնյակ գործարանում ԲՀԿ քաղխորհրդի նիստի ժամանակ Ծառուկյանը ներկաներին ասել է. «Ձեռքս պուլսի վրա է, ամեն ինչ վերահսկողության տակ է»,- ամփոփոում է «Ժամանակը» օրաթերթը։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |