«Ժողովուրդ». Սպորտային մեկնաբան Վարդան Թադևոսյանը գնում է Հայաստանից![]() 6 նոյեմբերի 2012 - 10:17 AMT PanARMENIAN.Net - «Ժողովուրդ»-ի աղբյուրների փոխանցմամբ` «Շանթ» հեռուստաընկերության մարզական մեկնաբան Վարդան Թադևոսյանն ընտանիքի հետ պատրաստվում է լքել Հայաստանը և մշտական բնակություն հաստատել ԱՄՆ-ում, քանի որ «Շանթ»-ը սպորտային հաղորդման հեռարձակման համար նրանից պահանջել է բերել 5 մլն դրամ արժողությամբ գովազդ: «Թադևոսյանը չի կարողացել գտնել գովազդը, դրա համար էլ հաղորդումը «փակվել է»: Մեզ հետ զրույցում մեկնաբանը տեղեկությունը հաստատեց մասամբ: «Չեն պահանջել, որ բերեմ գովազդ, պարզապես չկա այդ հովանավորը, և դրա համար սպորտային հաղորդումը եթեր չի գնում,մինչև կգտնվի համապատասխան հովանավորը»,-ընդգծեց նա՝ հավելելով, որ ինքը տարվա մեջ 4 անգամ լինում է ԱՄՆ-ում և լուրերը, որ լքում է Հայաստանը, չեն համապատասխանում իրականությանը: Հավելենք, որ «Շանթ» հեռուստաընկերությունը սպորտային հաղորդումները համարում է ցածր վարկանիշ ունեցող թողարկում, ինչը կարող է ազդել նաև բարձր վարկանիշ ունեցող «Հորիզոն» լրատվական հաղորդման վրա. համենայնդեպս, այդպես է պատճառաբանվել»,-գրում է թերթը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |