«ՀԺ». Վերահսկիչ պալատի ստուգումները Երևանի քաղաքապետարանում ավարտվել են

«ՀԺ». Վերահսկիչ պալատի ստուգումները Երևանի քաղաքապետարանում ավարտվել են

PanARMENIAN.Net - Վերահսկիչ պալատի ստուգումները Երևանի քաղաքապետարանում ավարտվել են նոյեմբերի 2-ին: Այս մասին «Հայկական ժամանակին» հայտնել են ՎՊ-ից և հրաժարվել են որևէ տեղեկություն հայտնել արդյունքների վերաբերյալ։ «Այս ընթացքում վերլուծվելու են ստուգումների արդյունքները, եզրակացություն է գրվելու, որը հաստատվելու է պալատի խորիրդի նիստում և միայն դրանից հետո հրապարակվելու է։ Իսկ սա նշանակում է, որ Երևանի քաղաքապետարանում իրականացրած ստուգումների արդյունքները կհրապարակվեն 1-2 ամսվա ընթացքում։ Մեր տեղեկություններով, ստուգումներն իրականացվել են շինարարության, հողահատկացումների և բագմաթիվ այլ ոլորտներում»,– գրում է թերթը։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---