ԿԵՀ-ն կօգնի զարգացող երկրներին պայքարել աշխատաշուկայում որակավորման անհամապատասխանության դեմ

PanARMENIAN.Net - Կրթության եվրոպական հիմնադրամը (ԿԵՀ) պրոֆեսիոնալ-տեխնիկական կրթության զարգացման Եվրոպական կենտրոնի և Աշխատանքի միջազգային կազմակերպության հետ միասին կթողարկի գործնական ձեռնարկներ, որոնք կօգնեն զարգացող երկրներին և անցումային տնտեսությամբ պետություններին կանխարգելել և հաղթահարել պրոֆեսիոնալ պատրաստվածության ոլորտում պահանջարկի և առաջարկի միջև անհամապատասխանությունը: Այդ մասին հաղորդել է ԵՄ հարևանության տեղեկատվական կենտրոնը:

Թուրինում ավարտված եռօրյա համաժողովում Խորվաթիայից, Եգիպտոսից, Հորդանանից, Թուրքիայից, Ուկրաինայից պատվիրակները և մի շարք միջազգային փորձագետներ քննարկել և հաստատել են այդ ձեռնարկների հայեցակարգերը:

«Որակավորումների անհամապատասխանությունը ԿԵՀ գործընկեր երկրների մեծամասնության խնդիրն է: Այն բացասական է ազդում մարդկանց ճակատագրերի և ողջ տնտեսության վրա, հանգեցնում երիտասարդության շարքում գործազրկության և նվազեցնում ձեռնարկությունների մրցունակությունը»,- ասել է ԿԵՀ տնօրենի տեղակալ Շոն Մենդեսը:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---