«Ժողովուրդ». Թե իրականում ինչի համար էր Նալբանդյանը մեկնել Կոնգո![]() 6 նոյեմբերի 2012 - 10:38 AMT PanARMENIAN.Net - «Ժողովուրդը» գրում է, թե ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը երեկ ԱԺ-ում բյուջետային քննարկումների ժամանակ ակամայից մեկ ուշագրավ խոստովանություն արեց: Արդարացնելու համար հարավարևելյան Ասիա ու Աֆրիկա իր ճամփորդությունները՝ նա ասաց, թե կոռեկտ չէ այդ երկրներն էկզոտիկ կոչելը, քանի որ Կոնգոն մի քանի անգամ ավելի մեծ է Հայաստանից: Բացի այդ, ըստ նրա, Կոնգոն ՌԴ-ից հետո ալմաստի արտադրության ոլորտում ամենամեծ երկիրն է: Ասել է թե՝ Նալբանդյանն անուղղակի կերպով խոստովանեց, որ «բազմավեկտոր, նախաձեռնողական արտաքին քաղաքականության» ֆոնի տակ Կոնգո էր այցելել, քանի որ այնտեղ ալմաստի մեծ արտադրություն կա: Ինչպես հայտնի է, ՀՀ գործող իշխանություններն այս կամ այն երկրի հանդեպ ուշադրություն են ցուցաբերում և պաշտոնական պատվիրակություն այնտեղ ուղարկում, երբ իրենց համար բիզնեսի նոր ճյուղեր են նկատում: Իսկ Կոնգոյի ալմաստի արտադրությունը ռեժիմին վաղուց է հետաքրքրել: Այնպես որ, պետության և բիզնես շահերը համընկել են: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |