Christie’s և Sotheby’s-ը աճուրդի կհանեն հայտնի իմպրեսիոնիստների և մոդեռնիստների աշխատանքներ![]() 6 նոյեմբերի 2012 - 11:55 AMT PanARMENIAN.Net - Christie’s և Sotheby’s գրեթե միաժամանակ Նյու Յորքում աճուրդի կհանեն հայտնի իմպրեսիոնիստների և մոդեռնիստների աշխատանքները, ներառյալ Պաբլո Պիկասոյի, Կլոդ Մոնեիի ու Վասիլի Կանդինսկու նկարները: Ինչպես հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը, նոյեմբերի 7-ին կայանալիք Christie’s աճուրդի թոփ-լոտը կդառնա Կլոդ Մոնեի «Ջրաշուշաններ» շարքից մի նկար, որը գնահատվում է 30-50 մլն դոլար: Խոսքը 1905թ նկարված «Սպիտակ ջրաշուշաններ» նկարի մասին է: Ինչպես հաղորդում է The ArtDaily-ը, «Ջրաշուշանների» հետ միասին վաճառքի կհանվեն Կամիլ Պիսսարոյի և Ալֆրեդ Սիսլեյի բնանկարները, որոնց արժեքը կազմում է 2.5-3.5 մլն դոլար: Սակարկությունների մեկ այլ ֆավորիտ է համարվում Վասիլի Կանդինսկու «8-րդ իմպրովիզացիայի էսքիզը» աշխատանքը, որը գնահատվում է 20-30 մլն դոլար: Նյու Յորքում Sotheby's աճուրդում, որը նվիրված է իմպրեսիոնիստների և մոդեռնիստների գեղանկարչությանը, կվաճառվեն Պաբլո Պիկասոյի 9 նկարներ: Այդ մասին հաղորդում է ArtDaily պարբերականը: Աճուրդի գլխավոր լոտերը կդառնան Պիկասոյի երկու կտավները, որոնք պատկերում են նրա մուսա և սիրուհի Մարի Թերեզ Վալտերին: «Նատյուրմորտ կակաչներով» առաջին նկարը գնահատվում է 35-40 մլն դոլար, Վալտերի երկրորդ դիմանկարը` «Կինը պատուհանի մոտ»` 15-20 մլն դոլար:Վաճառքի են հանվել ինչպես աշխատանքներ մասնավոր հավաքածուներից, այնպես էլ նկարներ ամերիկյան թանգարաններից: Բացի գեղանկարչությունից (Լեժե, Մոնե, Շագալ, Մատիս), աճուրդում կվաճառվեն նաև քանդակագործ Հենրի Մուրի աշխատանքները, հաղորդում է Lenta.ru-ն: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |