Բելառուսը դիտարկում է Հայաստան գյուղտեխնիկայի առաքման հնարավորությունը

Բելառուսը դիտարկում է Հայաստան գյուղտեխնիկայի առաքման հնարավորությունը

PanARMENIAN.Net - Բելառուսը պատրաստ է գյուղտեխնիկա առաքել Հայաստան լիզինգի միջոցով, այդ մասին նոյեմբերի 6-ին Մոսկվայում լրագրողներին է հայտարարել Բելառուսի ԱԳ առաջին փոխնախարար Ալեքսանդր Միխնևիչը բելառուսա-հայկական ԱԳ միջգերատեսչական խորհրդակցությունների ավարտին:

Ըստ նրա, Բելառուսն ու Հայաստանը մտադիր են ավելացնել առևտրա-տնտեսական համագործակցությունը: «Մենք արձանագրեցիքն, որ առկա ապրանքաշրջանառությունը չի համապատասխանում ներուժին»,-նշել է Բելառուսի ԱԳ փոխնախարարը:

Ինչպես նշել է Միխնևիչը, կողմերը Մինսկում որոշել են փոխադարձ առևտրի զարգացման ուղիները, համագործակցությունը նորարարության ոլորտում ու Հայաստանում հավաքման արտադրությունների ստեղծման հնարավորությունները, հայտնում է «ԲԵԼՏԱ» գործակալությունը:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---