Հայաստանը, Վրաստանն ու Մոլդովան բանկային հատվածի զարգացման հարցում շեշտը դրել են ներդրողների ներգրավման վրա

Հայաստանը, Վրաստանն ու Մոլդովան բանկային հատվածի զարգացման հարցում շեշտը դրել են ներդրողների ներգրավման վրա

PanARMENIAN.Net - Հայաստանը, Վրաստանն ու Մոլդովան ազգային տնտեսական ռեսուրսների սղության պատճառով բանկային հատվածի զարգացման հարցում շեշտը դրել են ներդրողների ներգրավման և միգրանտների դրամական փոխանցումները բանկեր ներգրավելու վրա: «Հաշվի առնելով այդ երկրների բանկերի համար հասանելի ֆոնդավորման փոքր ծավալը, կարելի է նշել առկա հնարավորությունների բավականին արդյունավետ կիրառումը»,-ասվում է ռուսական վարկանիշային «ՌԻԱ Ռեյտինգ» գործակալության հետազոտության մեջ:

Ուկրաինան բանկային ակտիվների ամենամեծ բաժինն ունի ՀՆԱ-ում՝ 80 տոկոս, Ռուսաստանը՝ 69,9 տոկոս: Մոլդովայի բանկային համակարգը երրորդն է ԱՊՀ երկրների թվում 58,2 տոկոս ցուցանիշով:

Հետազոտության արդյունքում վերլուծության են ենթարկվել ԱՊՀ երկրներում ձևավորված բանկային համակարգերը, առանձնացվել են նրանց առանձնահատկությունները և հետագա զարգացման ուղիները, մասնավորապես հետագայում փոխադարձ ֆինանսական էքսպանսիայի առումով:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---