Լևոն Արոնյանը միաժամանակյա 25 պարտիա անցկացրեց «Սպորտը` հանուն հավասար հնարավորությունների» համար

Լևոն Արոնյանը միաժամանակյա 25 պարտիա անցկացրեց  «Սպորտը` հանուն հավասար հնարավորությունների» համար

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 6-ին Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը գրոսմայստեր Լևոն Արոնյանը շախմատային սեանս անցկացրեց լրատվամիջոցների ներկայացուցիչների և հաշմանդամություն ունեցող մարդկանց հետ: 25 խաղատախտակների վրա ընթացող պարտիաներն անցնում էին հանուն «Սպորտը` հանուն հավասար հնարավորությունների» գաղափարի:

«Սա շատ հիանալի նախաձեռնություն է, և ես միշտ հաճույքով եմ մասնակցում այս շախմատային մրցաշարին: Արդեն 3-րդ անգամն է, որ նման սենաս եմ անցկացնում: Այս տարի ևս եղան հետաքրքիր պարտիաներ: Կարծում եմ, որ բոլորս էլ պետք է նպաստենք հավասար հնարավորությունների ստեղծմանը»,- ասաց Արոնյանը:

Մրցաշարը նպատակ ունի հանրության ուշադրությունը հրավիրել հաշմանդամություն ունեցող մարդկանց համար հասարակական կյանքին լիարժեք և հավասար հնարավորություններ ստեղծելու գաղափարին:

Այս տարի 2-րդ անգամ այդ սեանսին մասնակցեցին նաև PanARMENIAN.Net ի սպորտային լրագրողները: Բոլոր մասնակիցները կազմակերպիչերի կողմից ստացան Լևոն Արոնյանի հետ իրենց լուսանկարները:

Միջոցառումն իրականացրին «Հույսի կամուրջ» և «Առաքելություն Արևելք» կազմակերպությունները Հայաստանի շախմատի ֆեդերացիայի և Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տան հետ համատեղ:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---