ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՎԱՐՉԱՊԵՏԻՑ ՆՈՐ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՉԻ ՍՏԱՑԵԼ30 ապրիլի 2005 - 08:24 AMT PanARMENIAN.Net - «Թուրքիայի վարչապետից նոր պաշտոնական առաջարկ չենք ստացել, սակայն դատելով ԶԼՄ-ների տեղեկատվություններից, Ռեջեփ Էրդողանը որեւէ նոր բան չի առաջարկում» - հայտարարել է ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Վիկտոր Սողոմոնյանը, տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանը: Ինչպես տեղեկացնում է «Միլիեթ» թերթը, Էրդողանը հայտարարել է, թե իր երկիրը պատրաստ է դիվանագիտական հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ, եթե Երեւանը համաձայնի համատեղ հանձնաժողով ստեղծել Հայոց ցեղասպանության փաստը ուսումնասիրելու նպատակով: «Մի կողմից կարող են քաղաքական հարաբերություններ հաստատվել, մյուս կողմից էլ կարող են ուսումնասիրություններ իրականացվել», - հայտարարել է Թուրքիայի վարչապետը: «Կրկին, որպես նախապայման մեզ առաջարկվում է պատմության ուսումնասիրության, այլ ոչ թե քաղաքական հարաբերությունների հաստատման խնդիրը», - նշել է Վիկտոր Սողոմոնյանը: Նշենք, որ ավելի վաղ Էրդողանը նամակ էր ուղարկել Հայաստանի նախագահին` առաջարկելով «ստեղծել Հայաստանի եւ Թուրքիայի պատմաբաններից եւ այլ փորձագետներից կազմված խումբ, որը կուսումնասիրի ոչ միայն Հայաստանի եւ Թուրքիայի, այլեւ երրորդ երկրների արխիվները, եւ իր եզրահանգումները կներկայացնի միջազգային հանրությանը»: Պատասխան նամակում Ռոբերտ Քոչարյանը մերժել էր հանձնաժողով ստեղծելու առաջարկը` փոխարենն առաջարկելով առանց նախապայմանների երկու երկրների միջեւ հաստատել նորմալ հարաբերություններ:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |