Փորձագետ. Թափոնների օգտագործման պետհսկողությունը Հայաստանում պատշաճ մակարդակի վրա չէ

Փորձագետ. Թափոնների օգտագործման պետհսկողությունը Հայաստանում պատշաճ մակարդակի վրա չէ

PanARMENIAN.Net - Արտադրող ընկերությունների կողմից թափոնների օգտագործման ոլորտում պետհսկողությունը Հայաստանում պատշաճ մակարդակի վրա չէ, այդ մասին են վկայում նաև ստուգումների տվյալները, որ անց է կացրել վերահսկիչ պալատը: Այդ մասին նոյեմբերի 7-ին ԵՊՀ-ում «ՀՀ լեռնային արդյունաբերության տեխնածին թափոնները. օգտագործման տեխնոլոգիական, տնտեսական, բնապահպանական խնդիրները» թեմայով կլոր սեղան-քննարկման ժամանակ ասաց ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության բաժանմունքի կայուն զարգացման կենտրոնի տնօրեն Ռուբեն Մովսիսյանը: Չնայած, որ օրենքը պարտավորեցնում է ընկերություններին նվազագույնի հասցնել թափոնների ազդեցությունը շրջակա միջավայրի վրա, այնուամենայնիվ, ըստ նրա, սուր է կանգնած այդ գործընթացի հանդեպ պետհսկողության հարցը:

Ռուբեն Մովսիսյանը պարզաբանել է, որ թափոնների օգտագործման առաջնահերթ խնդիրը դրանց վերամշակումն է, որի արդյունքում դրանք կդառնան «չլուծվող և անշարժ»: «Նման վերամշակման դեպքում թափոնները չեն կարողանա լուծվել շրջակա միջավայրում՝ վնասելով այն»,-հավելել է նա:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---