ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿՀԱՍՏԱՏԻ ԲՈԼՈՐ ՈՉ ԹՇՆԱՄԱԿԱՆ ԴԱՇԻՆՔՆԵՐԻ ԵՎ ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏ30 ապրիլի 2005 - 12:50 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը հարաբերություններ կհաստատի բոլոր ոչ թշնամական դաշինքների եւ միությունների հետ: Այդ մասին, պատասխանելով PanARMENIAN.Net ի թղթակցի հարցին հայտարարել է Ռուսաստանում Հայաստանի դեսպան Արմեն Սմբատյանը «OpenArmenia.com» կայքին տված օն-լայն հարցազրույցի ժամանակ: Մեկնաբանելով Հայաստանի հնարավոր անդամակցությունը ՆԱՏՕ-ին, Արմեն Սմբատյանը նշել է, որ Հայաստանի քաղաքականությունը կառուցվում է բացառապես սեփական շահերից ելնելով: «Խոստովանեմ, որ ինձ համար դժվար է դատել, թե ինչ կլինի 10-15 տարի հետո, սակայն հարաբերությունների կառուցման հիմնական սկզբունքը` փոխլրացումն է»,-նշել է դեսպանը: Ինչ վերաբերվում է ՀԱՊԿ-ի հեռանկարների գնահատմանը մոտակա 5-10 տարիների ընթացքում Հարավային Կովկասում ռուսական ռազմական ներկայության կրճատման լույսի ներքո, Արմեն Սմբատյանը նշել է, որ Հայաստանը կարեւորում է ՀԱՊԿ գոյությունը եւ ռուսական ռազմակայանների պահպանմանը Հայաստանում:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |