Ռուսաստանը պատրաստվում է Հայաստանի հետ համաձայնագիր ստորագրել ՀՕՊ միավորված համակարգի մասին

Ռուսաստանը պատրաստվում է Հայաստանի հետ համաձայնագիր ստորագրել ՀՕՊ միավորված համակարգի մասին

PanARMENIAN.Net - Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ընդունել է կառավարության առաջարկը՝ Ղազախստանի հետ համաձայնագիր ստորագրել հակաօդային պաշտպանության տարածաշրջանային միասնական համակարգ ստեղծելու մասին:

Սպասվում է, որ Ռուսաստանի և Ղազախստանի ՀՕՊ միասնական համակարգի ստեղծման նախագիծը պատրաստ կլինի մինչև 2012-ի վերջ:

Այն մասին, որ Ռուսաստանը մտադիր է մինչև տարեվերջ Ղազախստանի հետ ավարտել բանակցություններն ՀՕՊ միասնական համակարգի ստեղծման մասին, հուլիսի սկզբին հայտարարել է ՀՕՊ հարցերով ՌՕՈՒ գլխավոր հրամանատարի տեղակալ, գեներալ-մայոր Պավել Կուրաչենկոն:

Նա նաև հաղորդել է, որ նման համաձայնագիր է պատրաստվում Հայաստանի հետ, միայն այդ համակարգը կունենա միավորվածի կարգավիճակ, այլ ոչ թե միասնական այն պատճառով, որ Ռուսաստանը և Հայաստանն ընդհանուր սահման չունեն:

Այսօրվա դրությամբ ՀՕՊ միասնական համակարգ ունեն միայն Ռուսաստանը և Բելառուսը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---