Վանես Մարտիրոսյան. Լարայի հետ մենամարտին ես շատ լավ եմ պատրաստվել![]() 8 նոյեմբերի 2012 - 12:49 AMT PanARMENIAN.Net - Բռնցքամարտիկներ Վանես Մարտիրոսյանը (ԱՄՆ) և Էրիսլենդի Լարան (Կուբա), որոնց մենամարտը տեղի կունենա նոյեմբերի 10-ին, մամլո ասուլիս են տվել: Մարտիրոսյանը խոստովանել է, որ նրա մարզիչը՝ Ֆրեդի Ռոուչը հիանալի մասանգետ է և նրանք շատ լավ են պատրաստվել: «Իմ մարզիչն իսկական պրոֆեսիոնալ է և նա մի շարք սխալներ է նկատել Լարայի գործողություններում: Բացի այդ, ես լսել եմ, որ մեր զույգի հաղթողը հանդիպելու է Սեուլ Ալվարեսի հետ: Ես շատ եմ դա ուզում»,-հայ բռնցքամարտիկի խոսքն է մեջբերում fightnews.com-ը: Ըստ Լարայի, նրա մարզչական շտաբը գիտի, թե ինչպես է պետք մենամարտել Մարտիրոսյանի հետ. «Ես շատ ուրախ եմ, որ այդ մենամարտը վերջապես տեղի կունենա»,-ասել է նա: Մարտիրոսյան-Լարա մենամարտը տեղի կունենա Լաս Վեգասում: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |