Թուրք փորձագետը գտնում է, որ 2015թ. Թուրքիայի ու ԱՄՆ հարաբերությունները կսրվեն Ցեղասպանության 100-ամյակի պատճառով![]() 8 նոյեմբերի 2012 - 14:26 AMT PanARMENIAN.Net - Մահեմդական աշխարհում միանշանակ չընդունվեցին ԱՄՆ նախագահական ընտրությունների արդյունքները: Թուրք քաղաքագետ Թոլմա Թանիշը պնդում է, որ Բարաք Օբամայի վերընտրվելու հետ նրա քաղաքականությունը Մերձավոր և Միջին Արևելքում էապես չի փոխվի, սակայն շտկումներ կլինեն: Մինչդեռ, փորձագետները Թուրքիայի ու ԱՄՆ հարաբերությունների սրում են ակնկալում, սակայն ոչ հիմա, եթե իշխանության գար Ռոմնին, այլ 3 տարուց: Պատճառն այն է, որ 2015 թվականին Հայաստանը նշելու է Թուրքիայի կողմից իրականցված Հայոց ցեղասպանության 100-ամյակը: Այն ժամանակ, գտնում է Թանիշը, ԱՄՆ-ն չի կարողանա զերծ մնալ այդ իրադարձությունից և ճնշում կգործադրի Թուրքիայի վրա՝ պահանջելով ճանաչել այդ ոճրագործությունը: Մյուս կողմից, Սիրիայի հարցում ԱՄՆ-ն ու Թուրքիան դաշնակիցներ են, չնայած, որ Օբաման դեմ է հակամարտության ռազմական լուծմանը, ինչպես Թուրքիա-Սիրիա մասով, այնպես էլ ներքին դիմակայության հարցում: Պաշտոնական Եգիպտոսը հուսով է, որ «փոխշահավետ համագործակցությունը կզարգանա»: Այդ երկրի նախագահը, որը փաստացի «Մահմեդական եղբայրների» առաջնորդն է, առաջիններից մեկը շնորհավորեց Օբամային՝ հայտարարելով, որ Եգիպտոսը հուսով է շարունակել համագործակցությունն ԱՄՆ հետ: Իր հերթին, եգիպտական իսլամիստական սալաֆիտների կուսակցության քաղխորհրդի անդամ Ալ Նուր Յունոս Մահյունը հայտարարել է, որ Օբամայի վերընտրվելը չարյաց փոքրագույնն էր: Ըստ նրա, ԱՄՆ նախագահը, ով էլ լինի, միշտ Իսրայելի դաշնակիցն է, որը բազմակողմանի աջակցություն է ցուցաբերում այդ երկրին: Իսրայելի վարչապետ Նեթանյահուն, չնայած սառնությանը Օբամայի հետ հարաբերություններում, հույս հայտնեց, որ համագործակցությունը կզարգանա: Իրանը բավականին սառը արձագանքեց Օբամայի վերընտրվելու փաստին, ինչը զարմանալի չէ: Այաթոլլա Լարիջանին նշեց, որ ԱՄՆ-ն չպետք է նոր բանակցություններ ակնկալի Թեհրանից: Ըստ նրա, Իրանի ժողովրդի դեմ բոլոր ճնշումներից, պատժամիջոցներից ու հանցագործություններից հետո, խոսք չի կարող լինել կողմերի միջև հարաբերությունների կամ բանակցությունների մասին: Լարիջանին հիշեցրել է, որ, առաջին անգամ ընտրվելով, Օբաման հայտարարեց, որ համագործակցության ձեռք կմեկնի Թեհրանին, իսկ փոխարենը պատժամիջոցներ սահմանեց, գրում է umma.org.ua-ն:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |