ԵԽԽՎ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ 3 մայիսի 2005 - 11:34 AMT PanARMENIAN.Net - Թուրք խորհրդարանականները մոլորության մեջ են գցել ԵԽԽՎ ավելի քան 90 պատգամավորների` համոզելով նրանց ստորագրել Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանին ուղղված դիմումի տակ: Այս մասին հայտարարել է Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակ ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Տիգրան Թորոսյանը: Հիշեցնենք, որ տվյալ դիմումը նախաձեռնված է եղել Թուրքիայի ներկայացուցիչների կողմից եւ կոչ է արել Հայաստանի ղեկավարին ընդունել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի առաջարկությունը` Հայոց ցեղասպանության փաստի ուսումնասիրման հարցերով պատմաբանների համատեղ հանձնաժողով ստեղծելու մասին: Թորոսյանի խոսքերով` այն պահին, երբ թուրքերը հավաքել են ԵԽԽՎ պատգամավորների ստորագրությունները` Ռոբերտ Քոչարյանն արդեն պատասխան ուղերձ էր հղել թուրք վարչապետին, որի մասին թուրք խորհրդարանականները արժան իրազեկ չէին պահել եվրոպացի խորհրդարանականներին: Հիշեցնենք, որ ընդհանուր առմամբ ԵԽԽՎ 97 պատգամավոր իրենց ստորագրությունն են դրել այդ փաստաթղթի տակ: ԵԽԽՎ կոչը ստորագրած խորհրդարանականների թվում են 10 թուրք, 10 ռուս, 8 ադրբեջանցի, եւ 4 վրացի, տեղեկացնում է «Ռեգնում» լրատվական գործակալությունը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |