Հենրիխ Մխիթարյանը գլխավորում է ամենահայտնի եվրոպացի ֆուտբոլիստների ցուցակը IFFHS վարկածով

Հենրիխ Մխիթարյանը գլխավորում է ամենահայտնի եվրոպացի ֆուտբոլիստների ցուցակը IFFHS վարկածով

PanARMENIAN.Net - Ֆուտբոլային պատմության ու վիճակագրության միջազգային ֆեդերացիան ( IFFHS) ներկայացրել է աշխարհի ամենահայտնի ֆուտբոլիստների ցանկը: Հոկտեմբերի 15-ից նոյեմբերի 30-ը ֆեդերացիան քվեարկություն է անցկացնում, որոշելու համար այս տարվա ամենահայտնի ֆուտբոլիստին:

Եվրոպացի ֆուտբոլիստների ցուցակը IFFHS վարկածով գլխավորում է Հայաստանի ֆուտբոլի հավաքականի և Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Հենրիխ Մխիթարյանն իր ակտիվում ունի 50 310 միավոր: Այդ ցուցակում Մխիթարյանն առաջ է անցել Իկեր Կասիլյասից, Խավիից, Անդրես Ինյեստայից, Անդրեա Պիրլոյից և մյուսներից:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---